Ներքին 1 տարի առաջ - 11:45 27-07-2025

Արտաշատի խճուղում 34-ամյա վարորդը կորցրել է մոտոցիկլի կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավոր․ shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 34-ամյա Լևոն Ա․-ն իր վարած մոտոցիկլով կորցրել է կառավարումը և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Ղևոնդ Հ․-ն տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մոտոցիկլավարը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ավտոմքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, որից հետո նշված ավտոմեքենան դեպքի վայրից հեռացել է։ Պարեկները, ոտիկանները և քննիչները պարզում են այդ տեղեկությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում