Սպորտ 1 տարի առաջ - 20:36 21-07-2025

Ըմբիշ Հայկ Խլոյանը փոխչեմպիոն է դարձել

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Պոլյակ Իմրեի և Վարգա Յանոսի անվան վարկանիշային մրցաշարում 97 կգ քաշային Հայկ Խլոյանը դարձել է արծաթե մեդալակիր:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Խլոյանը տարել է 4 հաղթանակ, որից երկուսը՝ վաղաժամ:

Եզրափակչում Խլոյանը 1:3 հաշվով զիջել է վրացի մրցակցին: