Լևոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը հաղթեց Հիկարու Նակամուրային և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Նշենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։