Ներքին 1 տարի առաջ - 18:59 14-07-2025

Փաշինյանին Փարիզում դիմավորել է Ալեն Սիմոնյանը

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Փարիզ, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Բրյուսելից Փարիզ մեկնած ինքնաթիռի մոտ Փաշինյանին դիմավորել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Իսկ առավոտյան Հայաստանի վարչապետը 6-րդ անգամ Ֆրանսիայի նախագահին հրավիրել էր պետական այցով Երևան։