Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին 1 տարի առաջ - 13:24 14-07-2025

Պետք է ամեն ինչ անել, որ արցախցիներն այս պահին լիարժեք ինտեգրվեն և նպաստեն Հայաստանի զորացմանը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Իշխանությունը ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն ապահովում, այլ կոպտորեն ոտնահարում են Հայաստանում Արցախից բռնի տեղանահված մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքն ու իրավունքները։

Մարդիկ էթնիկ զտումների հետևանքով զրկվել են բնիկ հայրենիքից, պապական տներից, սրբավայրերից, բնական միջավայրից ու հիմա էլ ենթարկվում են ատելության արշավի՝ պաշտոնյաների ու նրանց հարող տարբեր անձանց կողմից` իշխանական հովանավորությամբ, որը գնալով ավելի անթաքույց է դառնում:

Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում` նվաստացնող վերաբերմունքով։

Մարդանց հետ խոսում են ուժի սպառնալիքով նրանց կենսական, այդ թվում՝ սոցիալական կարիքներին արձագանքելու փոխարեն։

Արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն է: Պետք է ամեն ինչ անել, որ նրանք այս պահին լիարժեք ինտեգրվեն և նպաստեն Հայաստանի զորացմանը, այլ ոչ թե այնպես անեն, որ արտագաղթեն»: