Սպորտ 1 տարի առաջ - 16:21 07-07-2025

Մեսսին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Ութակի «Ոսկե գնդակի» դափնեկիր արգենտինացի Լիոնել Մեսսին բանակցություններ է սկսել սաուդյան «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է L'Equipe-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սաուդյան ակումբը պատրաստ է սպասել մինչև դեկտեմբեր, երբ ավարտվում է Մեսսիի պայմանագիրը ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ, որպեսզի նրա հետ պայմանագիր կնքի։

Ակումբը մի քանի շաբաթ է, ինչ աշխատում է այս տրանսֆերի վրա։ Ֆինանսական կողմերը հայտնի չեն, բայց նշվում է, որ ակումբը պատրաստ է մեծ ջանքեր գործադրել հարձակվողի հետ պայմանագիր կնքելու համար։