Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 02-07-2025

Նոր փոփոխություններից դժգոհ ենք, խցանումները շատացել են․ հարցում

Հունիսի 14-ից Երևան քաղաքում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնք կաթվածահար են արել քաղաքի երթևեկությունը։

Արդեն ուժի մեջ մտած երթևեկության կազմակերպման փոփոխությունները՝ միակողմանի դարձած փողոցները, արգելված ուղղություններն ու նոր երթուղային սխեմաները ոչ թե բարելավել, այլ կաթվածահար են արել քաղաքի կենտրոնական հատվածների շարժը։

Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանի փողոցի վրա կա ակնհայտ խախտում։ Ըստ նոր փոփոխության՝ աջ գծից կարելի է գնալ միայն աջ, վերևում առկա նշանով կարելի է գնալ միայն ուղիղ, իսկ մեջտեղի գիծը քաղաքային իշխանությունները սարքել են ավտոբուսի գիծ, որտեղ կա նաև կանգառ։

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և վարորդներից փորձեց հետաքրքրվել, գո՞հ են արդյոք երթևեկության նոր փոփոխություններից, թե՞ ոչ։

«Դժգոհ ենք, էս ի՞նչ են գծել»,- պատասխանեց նրանցից մեկը։

Մեկ այլ վարորդի խոսքով էլ՝ ոչ ոք չի հասկանում, թե ուր պետք է գնա, որ խախտում չանի։

«Շատ դժգոհ ենք։ Խցանումները շատանում են»,- ասաց մեկ այլ տղամարդ։

Մի քաղաքացի էլ կարծիք հայտնեց, որ եթե քաղաքապետարանում նստածները մնան նույն պաշտոնին, ոչինչ էլ չի փոխվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները