Դիզայները սովորական մեղմ վարդագույնի փոխարեն նախապատվությունը տվել է հարուստ, պղպեղի կարմիր երանգին՝ համադրելով արտահայտչականությունն ու նրբագեղությունը։
Արամյանցը եղել է Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիրներից։ Իր առևտրական գործունեությունը նա սկսել է Թավրիզում, ապա՝ տեղափոխվել Թիֆլիս։
Արծաթն էժանանում է 1,7 տոկոսով՝ մինչև 54,05 դոլար մեկ ունցիայի դիմաց, պլատինը՝ 0,7 տոկոսով՝ մինչև 1 566,3 դոլար մեկ ունցիայի դիմաց։
Սոցիալական վատթարագույն պայմաններում ենք ապրում՝ չնայած կարողանում ենք կոմունալների համար վճարել և սոված չպառկել քնելու:
Այդ գոռգոռոցներից արթնացել է, բացել սենյակի դուռը ու տեսել՝ ողջ միջանցքը ծխի մեջ է, տեսել է երկու հոգու, չի հիշում՝ ովքեր էին, ու դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհան։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից փրկված մարդիկ կարող են բախվել երկրորդական աղետի։