Կանադայում բժիշկը վիրահատել է Թեդդի արջուկին 8-ամյա տղայի համար
Կանադայում ութամյա տղան իր վիրահատությունից առաջ խնդրել է բժշկին վիրահատել իր փափուկ արջուկին, ու բժիշկը չի մերժել տղային: Տղայի ներկայությամբ բժիշկը արջուկին հագցրել է թթվածնի դիմակ, կարել թևատակի պատռվածքը և վիրակապ դրել: Դրանից հետո երեխան թույլ է տվել, որ բժիշկն իրեն էլ վիրահատի: Երկու վիրահատություններն էլ բարեհաջող են անցել: