Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:06 05-06-2025

Պաշտոնական տվյալները վկայում են տնտեսության համակարգային անկման և աճող խոցելիության մասին. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող պաշտոնական տվյալները խորը մտահոգություն են առաջացնում Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, որոնք վկայում են ազգային տնտեսության համակարգային անկման և աճող խոցելիության մասին։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 4.4%, որը 9.8 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սա վկայում է տնտեսության դանդաղման մասին։ Ֆորմալ առումով սա դեռ ռեցեսիա չէ, սակայն դանդաղման տեմպերը մտահոգիչ են։

Հատկապես մտահոգիչ է արդյունաբերական արտադրության 16.1% անկումը, այդ թվում՝ մշակող արդյունաբերության անկումը՝ 23.5%-ով և հանքարդյունաբերության անկումը՝ 6.8%-ով։ Սա մեր երկրի տնտեսության արտահանման պոտենցիալի անկման վերաբերյալ ահազանգ է։

Միևնույն ժամանակ, գրանցվել է արտաքին առևտրի շրջանառության աննախադեպ անկում՝ 52.9%, որտեղ արտահանումը նվազել է 60.4%-ով, իսկ ներմուծումը՝ 46.5%-ով։ Այս ցուցանիշները ուղղակիորեն արտացոլում են արտաքին տնտեսական կապերի խզումը և Հայաստանի դիրքերի թուլացումը արտաքին շուկաներում։

Հայաստանի տնտեսությունը ցույց է տալիս դանդաղումից դեպի ստագնացիա կամ նույնիսկ դեպի ռեցեսիա անցման բոլոր նշանները, և այս ամենը՝ արտաքին աջակցության բացակայության և արտահանման անկման հետ մեկտեղ իրավիճակը դարձնում են համակարգային:

Արտաքին ուղղակի ներդրումների կրճատման փաստը, զուգորդված արտադրության դինամիկայի վատթարացման հետ, վկայում է երկրի ներքին քաղաքականության և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահության անկման մասին։ Արտաքին անվտանգային սպառնալիքների աճի և օրվա իշխանությունների կողմից իրագործվող հստակ տնտեսական քաղաքականության և ռազմավարությունների բացակայության համատեքստում, առկա ռիսկերը կայուն դեպրեսիայի վերաճելու միտում ունեն՝ հետագա խորը սոցիալական հետևանքներով»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում