Ներքին 1 տարի առաջ - 21:09 22-05-2025

ՔՊ-ական պատգամավորը հրաժարվել է հանդիպել Էդգար Ղազարյանի հետ

Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը հերթական անգամ բախվել է խտրական վերաբերմունքի, չկարողանալով հանդիպել Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորին։

«Ես ներկայացել էի հանդիպմանը, սակայն ինձ հայտնեցին, որ պատրաստ են հանդիպել բոլորի հետ, բացի ինձնից։ Այս վերջին շրջանում, որքան գնում եմ ընդունելության, բոլոր այն դեպքերում, երբ այնտեղ ներկա են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, նրանք հրաժարվում են ինձ հետ հանդիպել»,- նշեց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այս վերաբերմունքը քրեական օրենսգրքում նկարագրվում է որպես խտրականություն, ինչի կապակցությամբ հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազին, այսօրվա միջադեպի հետ կապված ևս հաղորդում է ներկայացնելու։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան