Ներքին 1 տարի առաջ - 22:47 20-05-2025

Վարդան Ղուկասյանը հաշվի՞ է նստում ՔՊ-ի հետ

Գյումրիի քաղաքապետարանում կադրային փոփոխությունները դեռևս ավարտված չեն։ Օրերս Oragir.News-ը Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ.պ. Արմենուհի Չախոյանից հետաքրքրվել էր, թե ի՞նչ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Չախոյանի փոխանցմամբ` կադրային ջարդ չի եղել, բայց եղել են բաժնի պետեր, ովքեր ազատման դիմումներ են ներկայացրել։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ աշխատում են նաև ՔՊ-ականներ։

Ըստ շրջանառվող լուրերի` Վարդան Ղուկասյանը կադրերի ընտրության հարցում որոշակի կաշկանդվածություն ունի։ Այսինքն՝ ստացվում է, որ Վարդան Ղուկասյանը հաշվի է նստում ՔՊ- ի հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` Ղուկասյանը բարդ իրավիճակում է հայտնվել, որովհետև ՔՊ-ական կադրերից ազատվելը նշանակում է վտանգի տակ դնել իշխանությունը, նամանավանդ երբ ՔՊ-ն Գյումրիում իշխանությունը վերցնելու համար տարբեր սցենարներ է մշակում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղադասարյանի ընկերուհին` Լիլիթ Մուրադյանը շարունակում է աշխատել Գյումրիի քաղաքապետարանում։ ՔՊ-ականներից կան մարդիկ, ովքեր շարունակում են աշխատել։

Հավելենք, որ օրերս Գյումրիի քաղաքապետը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ վերանայելու են Գյումրիի քաղաքապետարանի կադրերին, նրանց աշխատանքն ու մասնագիտական որակները։

«Արագ կարգով նայելու եմ կադրային քաղաքականությունը, թե ում հետ ենք աշխատելու։ Ինչքան լուրջ մասնագետներ կան, պետք է մնան և աշխատեն։ Եթե ուղղակի քաղաքական առումով եկել են, որ գործ ունենան` մենք իրենց կասենք, որ գիտեք ձեր քաղաքական մտածելակերպը այլ է, մերը այլ»,- ասել է Գյումրիի քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան