Ներքին 1 տարի առաջ - 17:55 03-05-2025

Օտարերկրացիները կատարում են Կոմիտաս. բացառիկ ցերեկույթ Երևանում

Այսօր՝ ամսի 3-ին, Մուշեղ Մուշեղյանի թանգարանում կայացել է բացառիկ միջոցառում, որի շրջանակներում ելույթ է ունեցել օտարերկրյա՝ հոլանդական «Կռունկ» երգչախումբը, կատարելով Կոմիտասի երգերը։

Միջոցառմանը ներկա էր նաև ջութակահար Մանուկ Հարությունյանը։ «Նուբար» և «Ոստան» խմբերը նույնպես հանդես եկան երաժշտական կատարումներով։

Հոլանդացիների «Կռունկ» երգչախումբը բազմիցս է այցելել Հայաստան։ Սակայն այս անգամ նպատակ են դրել ավելի լայն ներկայացնել իրենց գործունեությունը որպես հայկական մշակութն արժևորողներ։

Oragir.News-ը զրուցել է կազմակերպիչներից Լուսինե Բուլղարյան հետ։ Նրա գնահատմամբ՝ այն բացը, որը պետությունը չի կարող լրացնել, իրենք են փորձում լրացնել։

«Այս տարի մենք որոշեցինք երգչախմբին դիմավորել։ Փորձում ենք նրանց ծանոթացնել հայկական մշակույթին, նյութական և ոչ նյութական արժեքներին»,- ասաց կազմակերպիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել