Ուղիղ եթեր
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:22 28-03-2025

Փարիզում քննարկել են Ուկրաինային առանց ԱՄՆ-ի աջակցելու ծրագրերը. BBC

Փարիզում «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովի մասնակիցները դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկմանը՝ մինչև խաղաղության համաձայնագրի կնքումը։ Այս մասին գրում է BBC-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատրաստ լինի մնալ առանց ԱՄՆ-ի աջակցության։ Նա նաև նշել է, որ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցի վերաբերյալ միասնական որոշում չկա, սակայն առաջիկա շաբաթներին այնտեղ կարող է գործուղվել ֆրանս-բրիտանական ռազմական պատվիրակություն՝ Ուկրաինայի ԶՈւ հետ աշխատելու համար։