Ներքին 1 տարի առաջ - 23:21 17-03-2025

Տարին նոր է սկսվել, բայց ՔԿՀ-ներում արձանագրվել է 6 մահվան դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Տեղեկացա, որ ՔԿՀ-ներից մեկում տեղի է ունեցել հերթական ինքնասպանությունը։ Տարին նոր է սկսվել, բայց արդեն իսկ արձանագրվել է 6 մահվան դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն։

Ունենք նաև ինքնավնասման դեպքերի զգալի աճ։ Ազատազրկված անձանցից շատերը ինքնավնասման են դիմում մեկից ավելի անգամ։ Դատապարտյալների ու կալանավորների շրջանում արձանագրվող մահերն ու ինքնավնասման դեպքերի վիճակագրությունը պետք է ընդունել որպես ահազանգ։

Ամիսներ շարունակ բարձրաձայնում եմ, որ քրեակատարողական հիմնարկներում բարձիթողի վիճակ է. չկան տարրական պայմաններ, չեն ապահովում ազատազրկվածներին անհրաժեշտ դեղորայքով, բժշկական ծառայությամբ։ Չկան հոգեբաններ, բժիշկներ։ Նրանց ներկայությունը կարող էր փոխել այս պատկերը։ Բացի այս ամենից, դատական նիստերը անհիմն ձգձգվում են, գործերը քննվում են տարիներով։

Չի գործում նաև վաղաժամ ազատ արձակման ինստիտուտը։ Իմ արձանագրած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները ներկայացրել եմ Արդարադատության ինչպես նախկին, այնպես էլ ներկա նախարարներին ու փոխնախարարներին։ Հրավիրել եմ նաև ՄԻՊ-ի ուշադրությունը, որը, ինձ սպառնալու փոխարեն պետք է ամեն ջանք գործադրեր այս իրավիճակը փոխելու համար։

Բարձրաձայնված հարցերին ականջալուր չլինելու հետևանքով է, որ շարունակվում է։ Մինչդեռ, խոսքը մարդկային կյանքերի մասին է։ Վստահ եմ, որ կամք դրսևորելու և աշխատանքներ տանելու դեպքում կարող ենք կանխել մահվան, ինքնասպանության և ինքնավնասման դեպքերը»:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում