Մամուլ 1 տարի առաջ - 08:51 13-03-2025

Քաղաքապետարանն ուշացրեց, USAID-ն` դադարեցրեց․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երևանի քաղաքապետարանի ոչ պրոֆեսիոնալ, դանդաղկոտ, բյուրոկրատական գործունեության արդյունքում, պարզվում է, տուժել է նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը։ Շատերը նկատած կլինեն, որ վերջին ամիսներին վերանորոգման նպատակով փակ էր Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետնամասում գտնվող այգին, իսկ շրջակա շենքերը քանդված էին։ Շատերը, հավանաբար, նկատած կլինեն, որ շինարարական աշխատանքների մասին ազդարարող տեղեկատվական պաստառ էր տեղադրվել, համաձայն որ՝ վերանորոգումն իրականացվում էր USAID կազմակերպության ֆինանսական օժանդակությամբ։

Սակայն օրեր առաջ պաստառի վրայից հանվել -ջնջվել են USAID-ի տարբերանշանները։ Խնդիրն այն է, որ Երևանի քաղաքապետարանն այնքան է ձգձգել շինթույլտվության տրամադրման գործընթացը, որ վերանորոգումը չի արվել, իսկ Թրամփի` իշխանության գալուց հետո USAID-ն եւ նրա ծրագրերը փակվել են՝ կիսատ թողնելով նաեւ այս այգու կառուցումը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել