Մամուլ 1 տարի առաջ - 08:13 05-03-2025

ՊՆ-ում կրիզիս է․ Պապիկյանը դիմում է նախկիններին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, եւս պաշտոնակատար էր՝ շուրջ 2 տարի, եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել եւս՝ Մխեյանի նշանակումից։ Նա հայտնի է որպես «նախկինների» համակիր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի զինկոմը, իր շրջապատում չի թաքցրել, որ երազում է հանրապետության գլխավոր զինկոմ դառնալ։

ՊՆ մեր աղբյուրների պատմելով՝ կադրային կրիզիսը ՊՆ-ում իրեն զգացնել է տալիս, պատահական չէ, որ վերջին շրջանում Պապիկյանն առանցքային պաշտոններում հիմնականում նախկինների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
23:30 Գերմանիայում բողոքի ցույցեր են անցկացվում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Ձեզ գուցե հետաքրքրի