Արտաքին 1 տարի առաջ - 19:08 01-03-2025

Թուրքիան արդիականացնելու է իր զրահափոխադրիչները

Թուրքական ռազմարդյունաբերական FNSS Defence Systems ընկերությունն առաջիկա տարիների Թուրքիայի ցամաքային զորքերին է մատակարարելու վերջերս արտադրության դրված Pars Alpha 8x8 և Pars Alpha 6x6 զրահապատ փոխադրիչներ:
Թուրքիայի բանակը նախատեսում է գնել ընդհանուր առմամբ 2000 նման փոխդրամիջոց:

Pars Alpha-ի թափքի բարձրությունը գետնի նկատմամբ փոփոխելի է, այսինքն այն ունի բավականին լավ անցունակություն, միևնույն ժամանակ ասֆալտապատ ճանապարհներին թափքի իջեցման շնորհիվ կարող է մեծ արագություն զարգացնել: Արտադրողը հավաստում է, որ զրահամեքենան կարող է հաղթահարել 40% կողային թեքություններ, 70% թեքություններ, 2.4 մ խրամուղիներ և 0.80 մ ուղղահայաց խոչընդոտներ:

Այս զրահափոխադրիչն ունի համակարգեր, որոնք ապահովում են լավ դիմադրություն ականների և հրետանային արկերի դեմ: Ականների պայթյունից պաշտպանված են բոլոր նստատեղերը: Մեքենան ունի իր ուղղությամբ կրակոցների հայտնաբերման և լազերային նախազգուշացման համակարգեր:

Pars Alpha-ի մոդուլային կառուցվածքը թույլ է տալիս այն հարմարեցնել տարբեր առաքելությունների համար փոփոխել դրա վրա տեղադրվող թնդանոթի և գնդացիրների տրամաչափերը, ինչպես նաև զրահափոխադրիչը համալրեր տարբեր դասի կառավարվող հրթիռներով:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ