Արտաքին 1 տարի առաջ - 23:08 27-02-2025

Գերմանիայի կանցլեր Մերցը դեմ է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Թուրքիայի իշխանամետ «Türkiye» թերթը նշում է, որ Գերմանիայի ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցը հայտնի է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում իր բացասական դիրքորոշմամբ։ Մերցն իր նախընտրական ծրագրում հստակ ընդգծել էր, որ Թուրքիան կարևոր գործընկեր է Եվրոպայի համար, սակայն ներկայիս պայմաններում հեռացել է ԵՄ արժեհամակարգից, ինչի հետևանքով նրա անդամակցությունն անհնար է։

Նա նշել է, որ «Թուրքիան պահպանում է իր ռազմավարական նշանակությունը Եվրոպայի համար, սակայն ԵՄ անդամ դառնալու համար անհրաժեշտ չափանիշները չեն համապատասխանում այսօրվա իրողություններին»։

Այնուամենայնիվ, Գերմանիայի նոր առաջնորդը կարևորում է Թուրքիայի դերը, մասնավորապես ՆԱՏՕ-ում նրա ազդեցությունն ու համագործակցությունը Եվրոպայի հետ։

«Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան մեծ դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության մեջ»,- ընդգծել է Մերցը։

Նա նաև հավելել է, որ Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունները պետք է շարունակվեն ամրապնդվել՝ առանց անդամակցության հեռանկարի։

«Առայժմ ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Թուրքիան իրականում չեն ցանկանում անդամակցությունը։ Սա չի նշանակում, որ մենք չենք կարող համագործակցել։ Ընդհակառակը, մենք պետք է ավելի ամրապնդենք մեր հարաբերությունները»,- հայտարարել է Մերցը։

Այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Գերմանիայի նոր ղեկավարության օրոք Բեռլինը շարունակելու է ռազմավարական համագործակցությունը Անկարայի հետ, սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը մտնելու է փակուղի։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան