Արտաքին 1 տարի առաջ - 18:33 26-02-2025

Էրդողանն անընդունելի է համարել Գազայի բնակիչներին տեղահանելու ամերիկյան ծրագիրը

Փետրվարի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագաժառանգ Հյուսեին բին Աբդուլլահին: Փակ ձևաչափով հանդիպմանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:

Էրդողանը նշել է, որ երկու երկրներն ունեն արմատական կապեր և կարևորել է հարաբերությունների խորացման համար առկա համագործակցության և կոորդինացման մեծացումը: Թուրքիայի նախագահը զրուցակցին հայտնել է նաև, որ իր երկիրը չի ընդունելու Պաղեստինի Գազայի հատվածի բնակիչներին տեղահանելու և հարակից երկրներ ուղարկելու (ԱՄՆ-ի) պլանն ու ընդգծել, որ Գազայի վերականգնման համար պետք է առանց ժամանակ կորցնելու գործի անցնել:

Նշվում է, որ հանդիպմանը կողմերը համաձայնել են Թուրքիայի և Հորդանանի երկկողմ հարաբերությունների զարգացման ու Պաղեստինին աջակցելու հարցում միասնականության կարևորության շուրջ:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն