Արտաքին 1 տարի առաջ - 11:50 26-02-2025

Գազայում ցրտից 6 նորածին է մահացել․ ՀԱՄԱՍ–ի հայտարարությունը

Գազայի հատվածում սաստիկ ցրտից 6 նորածին է մահացել, գրում է թուրքական Anadolu լրատվականը։

ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում վեց երեխա է մահացել օգնության հոսքը կանխող Իսրայելի քաղաքականության հետևանքով։

ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «6 երեխա է մահացել Գազայի հատվածում ծայրահեղ ցրտի և ջեռուցման բացակայության պատճառով Իսրայելի բռնազավթիչ կառավարության կողմից իրականացվող հանցավոր քաղաքականության հետևանքով»։

Ըստ այդ տվյալների՝ Իսրայելը խոչընդոտում է Գազայում գտնվող ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներին մարդասիրական օգնության և կենցաղային նյութերի առաքմանը, իսկ միջազգային հանրությունը լռում է Գազայում տեղի ունեցած հումանիտար աղետի մասին։

Հայտարարությունը միջնորդ երկրներին՝ ԱՄՆ-ին, Եգիպտոսին և Կատարին, կոչ է անում «հրատապ միջոցներ ձեռնարկել հրադադարի խախտումները կանխելու համար»։

Այն պահանջում է, որ Իսրայելը հետևի մարդասիրական արձանագրությանը որպես զինադադարի մասի և երաշխավորի մարդասիրական օգնության առաքումը Գազա, ներառյալ՝ ժամանակավոր կացարանները, ջեռուցիչները և դեղորայքը:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն