Մամուլ 1 տարի առաջ - 07:10 25-02-2025

Նիկոլ Փաշինյանը չի կարող բռնագանձել ապօրինի գույքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որեւէ գույք չի բռնագանձվել: Բոլոր դեպքերում գույքի սեփականատերը, տարատեսակ ճնշումներից ելնելով, իր սեփականությունը նվիրաբերել է պետությանը:

Իսկ ինչու է դժվար կամ անհնար բռնագանձման գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է ԱԺ ՔՊ խմբակցության կողմից 2020 թվականի ապրիլի 16-ին, որը 2022 թվականի նոյեմբերի 23-ին ընդդիմադիր 2 խմբակցությունները բողոքարկեցին Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն ամիսներ շարունակ ուսումնասիրում էր դիմումը եւ վարույթ չէր ընդունում: Ի վերջո, կայացրեց աշխատակարգային որոշում՝ հարցեր ուղարկել ՀՀ դատախազությանը եւ մասնագիտական կարծիք ստանալու համար դիմել Վենետիկի հանձնաժողովին ու կասեցնել վարույթի քննությունը:

Դատախազությունը 2023-ին արդեն պատասխանել է ՍԴ հարցերին: Իսկ Վենետիկի հանձնաժողովը, որը հանդիսանում է Եվրոպական կոնվենցիայի եւ սահմանադրության համապատասխանության հարցերը որոշող կարեւորագույն օղակ, ՀՀ ՍԴ-ի դիմումի մասով տվել է մասնագիտական կարծիք, ըստ որի՝ օրենքը, ընդհանուր առմամբ, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, բայց բոլոր այն հիմքերը, հոդվածները, որոնց հիման վրա այսօր ՀՀ դատախազությունը բռնագանձումներ է տարածում, Վենետիկի հանձնաժողովը ճանաչել է Եվրոպական կոնվենցիային հակասող: Ավելին՝ կան նաեւ Եվրադատարանի հստակ նախադեպեր այս հարցի վերաբերյալ, որի մասին՝ հաջորդիվ:

Իսկ ինչու ՍԴ-ն չի կայացնում որոշում` շարունակելով կասեցված պահել վարույթի քննությունը. այն պարզ պատճառով, որ դատավորները գիտեն` օրենքը հակասահմանադրական է, եւ չեն կարող իրենց վրա պատասխանատվություն վերցնել օրենքը Սահմանադրությանը համապատասխան հռչակելու առումով՝ Վենետիկի հանձնաժողովի փաստացի բացասական կարծիքի առկայության պայմաններում:

ՀՀ Կառավարության՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՍԴ-ն դիմել է Վենետիկի հանձնաժողով` ըստ էության հիմք ընդունելով դատավոր Վահե Գրիգորյանի երաշխիքները, որ Վենետիկը կտա դրական եզրակացություն: Բայց իշխանության ակնկալիքները չեն իրականացել, եւ նրանք հայտնվել են փաստի առջեւ: Մի կողմից, եթե շարունակեն բռնագանձումները, ապա այն կհակասի ԵԿ-ին, եւ 1-2 տարի հետո բոլոր այդ անձինք, ՄԻԵԴ-ին դիմելու եղանակով, մի քանի անգամ ավելի փոխհատուցումներ կստանան պետությունից, մյուս կողմից շարունակում են բռնագանձման հայցերով դատարաններ մտնել առանց ՍԴ որոշման, որովհետեւ այս գործընթացի վրա է հիմնված Նիկոլ Փաշինյանի կառավարման՝ «թալանածը հատիկ-հատիկ» հետ բերելու PR-ը: Եվ մինչ օրս չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից