Արտաքին 1 տարի առաջ - 10:56 22-02-2025

ՌԴ-ից հայտարարել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Գոյություն ունի սկզբունքային պայմանավորվածություն՝ անցկացնել համապատասխան համապարփակ խորհրդակցություններ։ Պետք է տեղեկություններ ստանալ, թե այս մակարդակում ամերիկյան կողմից ով է հանդես գալու որպես մեր զրուցակից։ Մենք ամերիկացիներին հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս արագ սկսելու այս աշխատանքը։

Այդ շփումը կնախորդի փոխարտգործնախարարների մակարդակով խորհրդակցություններին»,-հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ նման հանդիպում տեղի կունենա երրորդ երկրում, կոնկրետ տեղն այժմ համաձայնեցվում է։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան