Արտաքին 1 տարի առաջ - 13:40 20-02-2025

Բռնապետ Զելենսկին խափանեց գործարքը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բռնապետ է անվանել՝ քննադատելով նրան օգտակար հանածոների մշակման շուրջ գործարքը խափանելու մեջ։ Այս մասին նա ասել է Մայամիում կայացած միջոցառման ժամանակ։

Նախօրեին էլ Թրամփը Զելենսկուն հաջողակ կատակերգու է անվանել, ով համոզել է ԱՄՆ-ին 350 միլիարդ դոլար ծախսել պատերազմի վրա, որը, ըստ էության, հնարավոր չէր հաղթել։

«Մենք հազվագյուտ հանածոների շուրջ համաձայնագիր պետք է կնքեինք, սակայն նրանք խափանեցին գործարքը։ Մենք 350 միլիարդ դոլար ենք ծախսել, Եվրոպան իր գումարը հետ կստանա վարկի տեսքով, իսկ մենք՝ ոչ։ Ուկրաինան այլևս մեր հետ գործ չունի»,- ասել է Թրամփը։

Թրամփը կրկնել է, որ Զելենսկու վարկանիշն անկում է ապրում, և անհրաժեշտ է ընտրություններ անցկացնել։ «Այս պատերազմը սխալ ուղղությամբ է ընթանում, իսկ մենք հաջողությամբ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու մասին։ Եվ բոլորը խոստովանում են, որ միայն Թրամփը կարող է դա անել»,-հավելել է Թրամփը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին