Արտաքին 1 տարի առաջ - 23:47 19-02-2025

ԱՄՆ փոխնախագահը Զելենսկու մոտեցումը որակել է որպես «խայտառակ» և «ամոթալի»

ԱՄՆ փոխնախագահ Վենսը Զելենսկու մոտեցումը որակել է որպես «խայտառակ» և «ամոթալի»՝ ընդգծելով, որ նման մարտավարությունը կարող է վտանգել Ուկրաինայի հարաբերություններն իր կարևոր դաշնակցի հետ:

«Զելենսկին իսկապես վատ խորհուրդներ է ստանում, և ես չգիտեմ, թե ումից։ Նա այլևս գործ չունի Բայդենի և Բայդենի վարչակազմի հետ։ Նրա գործը հիմա Դոնալդ Թրամփի և Թրամփի վարչակազմի հետ է։ Իհարկե, ուկրաինացիները կարտահայտեն իրենց տեսակետը, բայց նա հարձակվում է այս երկրի գոյության միակ պատճառի վրա, հրապարակայնորեն, հենց հիմա: Եվ դա ամոթալի է: Եվ դա այն չէ, որ կհամոզի Միացյալ Նահանգների նախագահին։ Իրականում դա հակառակ արդյունքն է ունենալու»,- ասել է Վենսը:

Նա նշել է, որ Թրամփն ունի մեկ նպատակ՝ դադարեցնել սպանությունները։

«Այս առավոտ ես խոսեցի նախագահի հետ: Նա ցանկանում է, որ սպանությունները դադարեցվեն, քանի որ նա չի ցանկանում՝ անմեղ ուկրաինացիները շարունակեն մահանալ։ Նախագահն ասաց, որ վարչակազմի նպատակը հակամարտությունը դադարեցնելն է… Զելենսկին պետք է լուրջ վերաբերվի դրան»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին