Արտաքին 1 տարի առաջ - 20:17 19-02-2025

Թուրքերը Նախիջևանում զենք են արտադրելու

Թուրքական ռազմարդյունաբերական ASSAN Group ընկերությունը ներկայացրել է իր 155 մմ տրամաչափի հրետանային արկերը, 122 մմ տրամաչափի զենիթահրթիռային համակարգերի համար նախատեսված հրթիռները և ՆԱՏՕ-ի ու ռուսական ստանդարտների ավիացիոն ռումբերը (FAB/OFAB):

Ընկերությունը տարեկան պատրաստվում է արտադրել 360.000 հատ 155 մմ տրամաչափի արկ: Բացի 20 կմ և 40 կմ հեռահարության արկերից, նախատեսվում է նաև հաջորդ սերնդի 56 կմ և 72 կմ հեռահարության զինամթերքի արտադրություն։ ASSAN Group-ի նպատակն է նաև 122 մմ կարճ և մեծ հեռահարության հրթիռների արտադրությունը հասցնել տարեկան 100.000-ի:

Թուրքական ընկերության գործարանն ունենալու է տարեկան 850 տոննա տրոտիլ և 500 տոննա պայթուցիկ այլ նյութերի արտադրության հնարավորություն, ինչը թույլ կտա տարեկան արտադրել 10.000 Mk-82 ռումբ:

Նորարարական ինժեներական լուծումների և արտադրական գծերի մշակման ոլորտում իր փորձը ASSAN Group-ը նախատեսում է կիրառել Նախիջևանում: Իր համար ռազմավարական այս կետում ընկերությունը հիմնելու է զինամթերքի արտադրության գործարան և վաճառելու ստացված զինամթերքը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի շուկաներում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին