Արտաքին 1 տարի առաջ - 10:15 19-02-2025

Պուտինին չի հետաքրքրում Ուկրաինայի հարցով իրական խաղաղության համաձայնագիրը. ամերիկյան հետախուզություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ Ուկրաինայի հարցով իրական խաղաղության համաձայնագրով, կարծում է ամերիկյան հետախուզությունը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով հետախուզության չորս ներկայացուցիչների և երկու կոնգրեսականների։

Հետախուզության խոսքով՝ Պուտինը կարծում է, որ հաղթում է և հույս ունի սպասել այն պահին, երբ իրեն կհաջողվի վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի ողջ տարածքը:

Հեռուստաալիքի զրուցակիցները կարծում են, որ ՌԴ նախագահը կարող է համաձայնել հրադադարին, քանի որ դա ռուսական բանակին վերականգնման ժամանակ կտա: «Նրա նպատակները մնում են մաքսիմալիստական»,-ասել է NBC News-ի աղբյուրներից մեկը:

Ինչպես նշում Է հեռուստաալիքը, արևմտյան պաշտոնյաների շրջանում կարծիք կա, որ Պուտինը կարող էր բանակցություններ վարել, բայց միայն տեսնելու համար, թե ինչ զիջումներ կարող էր ստանալ:

Էր Ռիադում փետրվարի 18-ին կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են սկսել ուկրաինական կարգավորման գործընթացը։ Ուկրաինան և ԵՄ-ն բանակցություններին չեն մասնակցել։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն