Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 17:37 02-02-2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 13 տարեկան է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է ԵՏՀ կազմավորման 13-ամյակի կապակցությամբ։ Նշվում է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը նշել է, որ 2012 թվականին ստեղծման պահից ԵՏՀ-ն միավորման մասնակից երկրների հետ համատեղ աշխատում է ԵԱՏՄ-ի հիմքում դրված և Եվրասիական տնտեսական ինտեգրման առաջանցիկ զարգացմանն ուղղված հիմնարար սկզբունքների իրագործման ուղղությամբ:

ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է պատկառելի նորմատիվ-իրավական բազա, սահմանվել են տնտեսության տարբեր ոլորտներում երկարաժամկետ առաջնահերթություններ, գործում են բարենպաստ պայմաններ բիզնես վարելու և քաղաքացիների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու համար: Ինչպես ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, հանձնաժողովն իր աշխատանքում հետագայում ևս առաջնորդվելու է հնգյակի պետությունների քաղաքացիների կենսամակարդակի բարձրացմանը, ինչպես նաև Միության շրջանակներում տնտեսական աճի համար պայմանների բարելավմանը նպաստելու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր