Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 12:38 01-02-2025

Հայաստանը պատրաստվում է մահացու համարի․ ՌԴ Պրիմակովի անվան ինստիտուտ

ՌԴ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտը «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում. բազմավեկտորության ճգնաժամ» վերնագրով զեկույց է հրապարակել։

«Հայաստանը, որն այսօր դեպի Արևմուտք ուղղություն վերցնելու որոշում է կայացնում, լավատեսական պատրանքների ոչ մի հիմք չի կարող ունենալ։ Հայաստանը ելք չունի դեպի ծով և շրջապատված է 4 պետություններով, որոնցից 2-ի հետ շատ բարդ հարաբերություններ ունի, իսկ տնտեսական բարեկեցությունն ու անվտանգությունը կախված է 5-րդ երկրից, որի հետ նույնիսկ ընդհանուր սահման չունի։

Օրերս Ռուսաստանի պաշտոնատար անձինք՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հերթական անգամ հնարավորինս ուղիղ և միանշանակ խոսեցին իրողությունների մասին, հայտարարելով, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է։

Ընդ որում, ԵԱՏՄ-ի հետ Հանրապետության առևտրաշրջանառությունն աճում է՝ հասնելով 12 մլրդ դոլարի։ ԵՄ-ի հետ Հանրապետության առևտրաշրջանառությունը նվազում է՝ առանց այդ էլ մի քանի անգամ պակաս լինելով ԵԱՏՄ-ից։

Հայաստանի անջատումը ԵԱՏՄ-ի համար շատ ավելի հեշտ ու անցավ կանցնի․ տնտեսական կշիռն անհամեմատելի է։ Ընդ որում, այդ քայլի սոցիալ-տնտեսական հետևանքները Հայաստանի համար աղետալի կլինեն։ Պարզ է, որ այս պարագայում Հայաստանը ոչ մի պատրանք չի կարող ունենալ։ Դե ինչ, գալիք բազմաբևեռ աշխարհի հիմնական սկզբունքը, ինչպես չի հոգնում կրկնել Ռուսաստանը, հարգանքն է ուրիշի ինքնիշխանության և ինքնիշխան որոշումների նկատմամբ։ Ճիշտ է, հայ ժողովուրդը պետք է հիշի, որ ինքնիշխանությանն անքակտելիորեն կապված է ազգի լիակատար պատասխանատվությունն ընդունված որոշումների և դրանց հետևանքների համար»,- ասվում է ՌԴ Պրիմակովի անվան ինստիտուտի պատրաստած զեկույցում։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր