Արտաքին 1 տարի առաջ - 22:07 13-01-2025

Լավրովի կեղծ նամակն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին քաղաքական պատվեր է․ ՌԴ ԱԳՆ

Լավրովի ենթադրյալ նամակը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին Ռուսաստանի օդային տարածքի մասին, որը տարածվում է համացանցում, կոպիտ կեղծիք է։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Փոխանցում է Tert.am-ը։

«Նամակը, որում ասվում է, որ Ռուսաստանը չի կարող երաշխավորել իր օդային տարածքի անվտանգ օգտագործումը, ցինիկ և կոպիտ կեղծիք է։ Դա քաղաքական պատվեր է», -ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ դա պարզունակ կեղծիք է՝ նախատեսված էմոցիոնալ ռեակցիայի համար։

«Կեղծիքի հեղինակները չեն էլ նեղվել դրան պաշտոնական ատրիբուտներ տալ՝ ուղարկելով այն սովորական փոստային տիրույթից և սովորական էլեկտրոնային հասցեից»,- նշվում է հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից