Ներքին 1 տարի առաջ - 13:49 28-12-2024

Մառախուղ, ձյուն, մերկասառույց. երթևեկությունը մարզեր վտանգավոր է

Նախատոնական շրջանում, հատկապես՝ դեկտեմբերի վերջին շաբաթ-կիրակի օրերին, մեր քաղաքացիներից շատերը շտապում են մարզեր, օրինակ՝ ուսանողները։ Սակայն եղանակը միշտ չէ, որ բարենպաստ է, այսառումով՝ երբեմն վտանգավոր է ճանապարհ դուրս գալը։

Այսօր՝ դեկտեկտեմբեի 28-ին, վաղ առավոտից մարզեր տանող գլխավոր ճանապարհները եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վտանգավոր են և խոչընդոտներ են պարունակում։

Երևան-Սևան ճանապարհատվածում երթևեկությունը շատ վատ վիճակում է։ Պատճառը՝ ճանապարհի մերկասառույցը, մարախուղը և եղանակային վատ պայմաններն են։

Oragir.News-ի տեղեկություններով՝ Երևան-Սևան ավտոճանապարհին մարախուղի պատճառով վթարային իրավիճակներ են ստեղծվել։ Մարտունու հատվածում մարախուղ չկա, բայց երեկվանից առատ ձյուն է տեղում, ինչը ևս խանգարում է երթևեկության բնականոն ընթացքին։

Երևան-Վանաձոր ավտոճնապարհը ևս շատ վատ վիճակում է։ Ըստ երթևեկողների՝ երեկվանից մերկասառույց է եղել, բայց ճանապարհներին երթևեկությունը դյուրին դարձնելու համար ավազ շաղ տված չի եղել, ինչը վարորդների համար կնվազեցներ վտանգները։

Քիչ չեն դեպքերը, որ նման եղանակային պայմաննրի պատճառով, վարորդները կորցնում են մեքենայի կառավարումը, ինչը դառնում է վթարների, երբեմն էլ մահվան ելքով։

Հիշեցնենք, որ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա