Ներքին 1 տարի առաջ - 12:59 28-12-2024

Հաստատվել է «ԵԱՏՄ-ի և 3-րդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը

Դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում, ի թիվս այլ որոշումների, հաստատվել է նաև «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Համաձայնագիրն ուղղված է միջազգային առևտրի ընթացակարգերի պարզեցմանը, ԵԱՏՄ մաքսային սահմանով և երրորդ կողմերի մաքսային սահմաններով ապրանքների փոխադրումների իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովմանն ու անդրսահմանային մատակարարումների անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը։ Համաձայնագիրն էական նշանակություն ունի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության տարանցիկ ներուժի իրացման, այլ նաև ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։

Այն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամ-պետություններում համապատասխան ներպետական ընթացակարգերի ավարտից հետո։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա

Ձեզ գուցե հետաքրքրի