Ներքին 1 տարի առաջ - 21:38 23-12-2024

Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսների հետ քննարկել է առաջիկա ռազմավարական ծրագրերը

Դեկտեմբերի 18-ին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդակցություն էր հրավիրել Միացյալ Նահանգների տարբեր նահանգներում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսների հետ՝ ամփոփելու 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և պլանավորելու առաջիկա տարվա անելիքները։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Դեսպանը երախտագիտություն հայտնեց պատվո հյուպատոսներին շարունակական հանձնառության և Հայաստանի Հանրապետության ու Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրման համար։

Հանդիպումը նաև հնարավորություն ընձեռեց քննարկելու 2025 թվականի ռազմավարական ծրագրերն ու անելիքները՝ կենտրոնանալով ԱՄՆ-ում Հայաստանի ներկայության ընդլայնման, ինչպես նաև տնտեսական, մշակութային և կրթական նախաձեռնությունների ուղղությամբ համագործակցության հետագա զարգացման վրա»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար