Ներքին 1 տարի առաջ - 16:56 23-12-2024

Հայտնի է՝ «Հունդաի» որ հին ավտոբուսները կփոխարինվեն նորերով

Մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,39,42,44,46,47,57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110-ով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։

«Մայրաքաղաք ներկրված 171 հատ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետարանի որոշման նախագիծ, որով նախատեսվում է մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների աշխատանքը 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել, դրանք փոխարինել «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր, միջին դասի երկու անգամ ավել տեղատարողությամբ ավտոբուսներով»,- մանրամասնել է Հարությունյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է՝ շատ կարևոր արձանագրում է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից փոքր դասի հին ավտոբուսներն ամբողջապես փոխարինվում են նոր ավտոբուսներով, որոնք իրենց տարողունակությամբ կրկնակի անգամ ավել են, ինչը նշանակում է, որ այդ շարժակազմերի փոխարինումը հանգեցնելու է այդ գծերի սպասարկման էական բարելավման։

«Կարևոր է, որ մենք տարբեր գծերում, որտեղ ունենք խնդիրներ, ավելացնում ենք շարժակազմերը։ Մենք այդ գծերում բավարար չափով ավտոբուսներ չունեինք»,- ասել է Երևանի քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար