Ներքին 1 տարի առաջ - 18:41 20-12-2024

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն այսօր ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Բարիևիչի գլխավորած պատվիրակությանը։

ԲԴԽ նախագահը կարևորել է երկու պետությունների միջև բարեկամությունը, որն ըստ նախագահի՝ ակտիվ փոխգործակցության ամուր հիմքն ու ապագայի հուսալի գրավականն են։

«Մեր երկրները շարունակաբար ընդլայնում են համագործակցության հնարավորությունները տարբեր ոլորտներում և հատկապես մեր պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում:

Այս առումով, ուրախ եմ փաստել մեր երկրների միջև իրավական համագործակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերը և համաձայնագրերը, որոնք արդյունավետ համագործակցության գրավականն են»,- իր խոսքում նշել է Արթուր Աթաբեկյանը, ինչպես նաև վստահեցրել, որ պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի ամրապնդվի և նոր առավել բարձր մակարդակի հասնի երկու երկների միջև համագործակցությունը՝ հատկապես դատական ոլորտում։

Դեսպան Բոլատ Բարիևիչը շնորհավորել է ԲԴԽ նորընտիր նախագահին, և ուրախությամբ հայտնել Ղազախստանի իրավական ոլորտում կատարված մի շարք առանցքային բարեփոխումների մասին, հատկապես կարևորելով ժողովրդավարության ամպրապնդման ուղղությամբ կատարված քայլերը։

Ղազախստանի դեսպանը նշել է, որ ուշադրության կենտրոնում են հատկապես մարդու իրավունքների, ընտանեկան բռնության դեպքերին առնչվող հիմնախնդիրները և ընդգծել է, որ առավել մեծ ներուժով են ձեռնարկվում դրանց դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումները։ Ընդգծել է նաև երկրում մահապատժի վերացնելու հանգամանքը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրեր առաջ Երևանում կայացած ԱՊՀ երկրների գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին, արձանագրվել են դրական ձեռքբերումները, որոնք կարևոր նախադրյալ են հետագա համագործակցության ամրապնդման համար։

Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են Հայաստանի և Ղազախստանի հանրապետությունների ակտիվ համագործակցությունը և հույս հայտնել, որ դա երկու պետությունների միջև կլինի շարունակական։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար