Ներքին 1 տարի առաջ - 18:33 20-12-2024

Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական։

Գագիկ Գարունի Մարկոսյանի կենսագրությունը
Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքում:

Աշխատանքային գործունեություն
2024 հոկտեմբեր – 2024 դեկտեմբեր – ՀՀ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական,
2022 ապրիլ – 2024 նոյեմբեր – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական,
2020 հուլիս – 2021 հոկտեմբեր – ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ,
2018 նոյեմբեր – 2020 հուլիս – ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետի տեղակալ,
2014 հոկտեմբեր – 2018 նոյեմբեր – ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ,
2014 մայիս – 2014 հունիս – «Ֆինլեգալ Կոնսալտ» ՓԲԸ՝ առաջատար իրավաբան,
2014 հունիս – 2014 հոկտեմբեր – Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի իրավաբան,
2008 ապրիլ – 2013 դեկտեմբեր – ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ,
2007 նոյեմբեր – 2008 ապրիլ – Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ,
2006 նոյեմբեր – 2007 նոյեմբեր – ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ,
1998 հոկտեմբեր – 2006 նոյեմբեր – Երևան քաղաքի դատախազության ՀԿԳ քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
1997 օգոստոս – 1998 հոկտեմբեր – Մյասնիկյանի շրջանի դատախազության ավագ քննիչ,
1996 դեկտեմբեր – 1997 օգոստոս – ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի ներքին գործերի վարչության Արաբկիրի ներքին գործերի բաժնի հետաքննության բաժանմունքի պետ,
1992 նոյեմբեր – 1996 դեկտեմբեր – ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության Մյասնիկյանի շրջանի ներքին գործերի բաժնի, այնուհետև Կենտրոնական շրջանի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,
1988 սեպտեմբեր – 1992 նոյեմբեր – ՀՀ ներքին գործերի նախարարության արտագերատեսչական պահպանության վարչության կառավարական շենքերի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների պահպանության միլիցիայի օպերատիվ գնդի միլիցիոներ,
1984 հուլիս – 1986 ապրիլ – «Էրեբունի» գիտահետազոտական բյուրո, փականագործ,

Կրթություն
2021թ. ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանի արտոնագիր:
1984 – 1992թթ․ – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։

Այլ տվյալներ
1986 – 1988թթ․ ծառայել է ՀՀ ԽՍՀՄ զինված ուժերում:

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար