Ներքին 1 տարի առաջ - 19:05 19-12-2024

Գևորգ Պապոյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա» կենսաթոշակային ֆոնդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերին և խորհրդի անդամ Կառլոս Մենդես դե Վիգոյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

«Ցե-Կվադրատ Ամպեգան» ավելի քան 10 տարի է կառավարում է կենսաթոշակային և ներդրումային ֆոնդեր Հայաստանում:
Ընկերությունը ծառայություններ է մատուցում կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայի և ներդրումային միջավայրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

Կողմերն անդրադարձել են «Ցե-Կվադրատ Ամպեգա»-ի գործունեությանը և կառավարվող ֆոնդերի կատարողականին։

Ներկայացվել են նաև կենսաթոշակային հաշվիչի նորարարական առանձնահատկությունները, կենսաթոշակային հաշիվների կատարելագործմանն ուղղված քայլերը։

Անդրադարձ է կատարվել կրթական ծրագրերի միջոցով հասարակության ֆինանսական գրագիտության խթանմանը։
Երկուստեք կարևորվել են ընկերության մոտեցումները, որոնք ուղղված են Հայաստանի կապիտալի շուկայի և ֆինանսական էկոհամակարգի հետագա զարգացմանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար