Ներքին 1 տարի առաջ - 19:40 18-12-2024

Քննարկվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները

Կորեան Հայաստանի առանցքային գործընկերներից է Արեւելյան Ասիայի տարածաշրջանում, եւ մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. ողջունելով Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) Զարգացման պաշտոնական աջակցության հետազոտության եւ կրթության կենտրոնի ղեկավար Պարկ Սունջինին՝ ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին, որին մասնակցել է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է Հայաստանի եւ Կորեայի միջեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության կարեւորությունը: Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (ԿՄՀԳ) աջակցությունը:

Որպես Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար՝ Ծովինար Վարդանյանն ընդգծել է երկու երկրների միջեւ խորհրդարանական ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, գիտական, կրթական, մշակութային ոլորտներում ունի հսկայական չիրացված ներուժ, եւ համատեղ ջանքերով կարող են հասնել շոշափելի ու ազդեցիկ արդյունքների:

Պարկ Սունջինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խոսքերի համար, նշել է, որ համատեղ աշխատելու եւ մի շարք ոլորտներում բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամություն կա:

Ծովինար Վարդանյանն ընդգծել է, որ հայկական կողմն առանձնահատուկ նշանակություն է տալիս Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը: Նրա խոսքով Երեւանում մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների եւ բոլոր հնարավոր ոլորտներում համագործակցության խորացման համար:

Թագուհի Ղազարյանը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագիծը՝ նշելով, որ այն իրականացնելու համար Հայաստանն անհրաժեշտություն կունենա համագործակցելու բարձրագույն կրթության ոլորտում որակյալ փորձ ունեցող գործընկերների հետ: Նրա խոսքով Կորեայի Հանրապետությունը կարող է լինել նման գործընկեր մեր երկրի համար:

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության հեռանկարների մասին: Ընդգծվել է, որ Կորեայի հարուստ փորձը կարող է արդյունավետ օրինակ դառնալ մի շարք ոլորտների զարգացման գործում:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար