Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:31 11-12-2024

Զինվորը ո՞նց կարող է վատ մարդ լինել․ հարցում՝ հանցագործ ազգային հերոսի մասին

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ՀՀ ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը երեկ՝ դեկտեմբերի 10-ին, դատապարտվեց 5 տարվա ազատազրկման։

Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Դատարանը նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման, բայց Փիլոյանն անազատության մեջ կանցկացնի 4.5 տարի՝ քանի որ կես տարի եղել է կալանքի տակ։

Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց. «Ձեր կարծիքով՝ ազգային հերոսը կարո՞ղ է հանցագործ լինել»։

Հարցվածներից շատերը դժվարացան պատասխանել հարցին։

Մի քաղաքացի նշեց, որ լուրեր չի կարդում, քանի որ իր հոգեկան աշխարհը անարդարությունից խանգարվում է։

«Ամեն ինչ էլ հնարավոր է։ Նույնիսկ դուք կարող եք հանցագործ լինել՝ կախված իրավիճակից»,- ասաց անցորդներից մեկը։

«Զինվորը ո՞նց կարող է վատ մարդ լինել»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում