Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 15:17 29-11-2024

Վահագն Խաչատուրյանը և Մուկաշ Իսկանդիրովը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը երկու երկրների հարաբերությունների և գործակցության ամրապնդման համատեքստում:

Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ բարեկամական խմբերի և խորհրդարանական ձևաչափերով աշխատանքներում իրենց բոլոր ջանքերը ներդրում են Հայաստանի և Ղազախստանի միջև բարեկամական հարաբերությունների և բազմաշերտ փոխգործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որն արդյունավետ գործիք է երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու համար: Քննարկվել են նաև տարածաշրջանային ընդհանուր իրողություններն ու զարգացումները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որը միտված է տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման ապահովման նպատակին:

Հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս ուղղություններով համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը՝ ինչը կերաշխավորի ոչ միայն երկրների գործակցության հետագա զարգացումը, այլև հավելյալ խթան կհանդիսանա տարածաշրջանային կայունությանն ու բարգավաճման համար:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին