Ներքին 1 տարի առաջ - 19:11 28-11-2024

Մետրոյում 13-ամյա աղջկան սեռական օրգանը ցույց տալու դեպքով ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել

Օրերս Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ գերբեռնված վագոնում, 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարարելու դեպքի վերաբերյալ Քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ոստիկանությունից ստացել ենք քաղաքացու գրառման հիման վրա համապատասխան փաստաթղթերը, որի հիման վրա վարույթ է նախաձռնվել 201-րդ հոդվածի հատկանիշներով՝ (Անառակաբարո արարք կատարելը)․ նախաքննությունը սկսվել է։ Թե որ կայարանում է տեղի ունեցել, այդպիսի տվյալ չի փոխանցվել։ Առերևույթ հանցավոր երևույթը տեղի է ունեցել գնացքում՝ ընթացքի ժամանակ»,- ասաց Աբրահամյանը։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Երևանի մետրոյի գերբեռնված վագոնում տղամարդը սեռական օրգանը ցույց է տվել 13 տարեկան աղջկան։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա