Արտաքին 1 տարի առաջ - 20:36 27-11-2024

Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը

Եվրախորհրդարանը հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ներկայացրած Եվրահանձնաժողովի նոր կազմը, որը սեպտեմբերին հաստատել էր Եվրամիության խորհուրդը։ Եվրախորհրդարանում քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ին, պատգամավորների ձայների 370 կողմ, 282 դեմ հարաբերությամբ։ Նորացված Եվրահանձնաժողովը պաշտոնապես կսկսի աշխատանքը դեկտեմբերին։

Ցուցակում ընդհանուր առմամբ 26 եվրահանձնակատար կա, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը կդառնա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ` փոխարինելով Ժոզեպ Բորելին:

DW-ն նշում է, որ Եվրահանձնաժողովի նոր կազմում եղել են վիճահարույց նշանակումներ: Ֆոն դեր Լայենի ամենաքննադատված որոշումներից մեկը իտալացի ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Ռաֆայել Ֆիտոյի նշանակումն է՝ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ECR) խմբից: Նա ընտրվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ և տարածաշրջանային ֆինանսավորման ու բարեփոխումների հանձնակատար, համարվում է առաջին ծայրահեղ աջ քաղաքական գործիչը, որն առանցքային պաշտոն է ստացել ԵՄ գործադիր համակարգում։

Մյուս վիճելի հարցը կլիմայի և մրցակցության հարցերով ԵՄ հանձնակատարի պաշտոնում իսպանուհի Թերեզա Ռիբերայի նշանակումն է։ Նա եղել է Իսպանիայի բնապահպանական փոփոխությունների և ժողովրդագրական խնդիրների նախարարն ու խիստ քննադատության է ենթարկվել Վալենսիայում վերջերս տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի ժամանակ:

ԵՀ-ի նոր կազմում Ֆրանսիայի ներկայացուցիչը Ստեֆան Սեժուրնեն է, որը հաստատվել է արդյունաբերական քաղաքականության հանձնակատարի պաշտոնում։ Նախկինում նա եղել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար:

Լիտվացի Անդրիուս Կուբիլիուսն էլ դարձել է ԵՄ պաշտպանության հանձնակատար, որն իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում նախատեսում է Կալասի հետ ներկայացնել անվտանգության և պաշտպանության ռազմավարական փաստաթուղթ և կոչ է անում զգալի ավելացնել ներդրումներն այդ ոլորտում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան