Ներքին 1 տարի առաջ - 12:50 22-11-2024

Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը տագնապալի է որակել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։ Ինչպես հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն այդ մասին ասել է Բաքվում ավարտվող COP29 կլիմայական համաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով Ադրբեջանում ձերբակալված բնապահպանական ակտիվիստների և ընդդիմադիրների մասին հարցին՝ Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Գերմանիան հանդես է գալիս իշխանություններին քննադատողների ազատ արձակման օգտին, և ինքն այդ հարցը կբարձրացնի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։

«Անկախ կլիմայական այս համաժողովից՝ մարդու իրավունքների իրավիճակը միշտ եղել է Գերմանիայի և Ադրբեջանի կառավարության միջև քաղաքական քննարկումների մաս։ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է։ Լրատվամիջոցների աշխատակիցների, ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները խիստ մտահոգիչ են։ Որպես Գերմանիայի արտգործնախարար՝ ուզում եմ ասել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 76 անդամների մուտքի արգելքը բացարձակապես անընդունելի է։ Դրանք ազդում են նաև Բունդեսթագի անդամների վրա և անհամատեղելի են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների հետ»,- ընդգծել է նախարարը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը