Ներքին 1 տարի առաջ - 09:34 22-11-2024

Իբր էկոլոգիա. Ադրբեջանը հերթական ճակատն է բացել Հայաստանի դեմ

«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանն այս հարցը բարձրացրել է։ Այսինքն՝ մենք պատերազմից ի վեր բազմաթիվ անգամներ թե՛ մեր անտառների հետ կապված, թե՛ ջրային ռեսուրսների անդրսահմանային աղտոտվածության հետ կապված տարբեր նոտաներ լսել ենք։ Արցախի շրջափակումը հենց այդ հարցով էլ սկսվեց, այսինքն՝ ինչ-որ նոր բան չեն ասել։ Իրենք դրանով սկսել են մի ամբողջ շարժում, իրենք դրանով հասել են նրան, որ Արցախը հայաթափվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Աիդա Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը՝ անդրադառնալով Բաքվում COP 29-ի շրջանակներում տեղի ունեցած «Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության բնապահպանական ազդեցությունը Հարավային կովկասի շրջակա միջավայրի վրա» թեմայով քննարկմանը։

Նշենք, որ քննարկման ժամանակ հիմնականում կենտրոնացել են այն բանի վրա, թե Սյունիքում ինչպես է լեռնահանքային արդյունաբերությունը անդրսահմանային գետերի միջոցով աղտոտում Արաքս գետն ու Կասպից ծովը։

Թեման շոշափվել է նաև որոշ երկկողմ հանդիպումներում, այդ թվում՝ Ալիևի և ԻԻՀ փոխնախագահի միջև։ Իսկ Ադրբեջանի ԱԳՆ Այհան Հաջիզադեն էլ հայտարարել է, որ Ադրբեջանը արբիտրաժային գործընթաց է սկսել և, որ աշխատանքներ են տարվում Հայաստանին պատասխանատվության դաշտ բերելու։

Գեղամյանը նշում է՝ արբիտրաժի հետ կապված չունի տեղեկություն, սակայն եթե Ադրբեջանը դիմել է, ապա Հայաստանը դրա մասին շուտով ծանուցում կստանա։

«Մեր երկիրը կծանուցվի՝ ինչ է հայտ է ներկայացվել, ինչ է պահանջվում և այլն։ Այսինքն՝ առարկայական խոսելու համար, ես պետք է նախ այդ քննարկումը լսեմ, հետո էլ տեսնեմ, թե մեր երկրի հնարավորությունները, մեր իրավական դաշտում ինչպիսին են։ Սակայն դրա ռեալ պատասխանները բնականաբար պիտի տա լիազոր մարմինը։

Եթե ասում ենք, որ նորություն չէ՝ չի նշանակում, որ սա ճիշտ է կամ տեղին է։ Իհարկե ոչ։ Թե ինչքանով է դա հիմնավոր, ցույց կտան հետագա քայլերը, որովհետև համենայն դեպս մի անգամ, որ այդպես սկսեցին, շատ վատ ավարտ ունեցավ, հիմա տեսնենք՝ տվյալ պարագայում այս առարկան քննարկելը ինչպիսի հնարավորություններ կստեղծի մեր երկրի համար՝ ճիշտ պաշտպանվելու, երբեմն էլ նաև հակադարձելու, որովհետև ինչ-որ ասվում է՝ ճշմարտություն է, և մենք էլ պիտի ընդունենք «հալած յուղի տեղ»,- նշեց նա։

Հարցին՝ ինչ պետք է անի Հայաստանն այս պարագայում, Գեղամյանը պատասխանեց․

«Գոյություն ունեն կոնվենցիաներ անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի ազդեցությունների մասին։ Գուցե այդ կոնվենցիաների շրջանակներում, կոնվենցիոն մեխանիզմներով հասկանալի լինի, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել հակադարձելու մասով։ Իհարկե դա պետք է լինի պետական կամքի դրսևորում, ունենալու գիտելիք և փորձառու մասնագետների միջոցով համապատասխան վերաբերմունք՝ հակադարձելու մասին է խոսքը դրսևորի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը