Ներքին 1 տարի առաջ - 14:58 20-11-2024

Գուցե ներանձնային խնդիրներն այդպես են արտահայտվել․ ցանցը հերքում է աշխատավարձ չվճարելու լուրը

Համացանցում, մասնավորապես՝ ֆեյսբուքյան հարթակում տարածվել է տեղեկություն, որ «Evrika Supermarkets»-ը չի վճարում իր աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին հայտնել է օգտատեր Կարեն Շիրինյանը։

«Evrika Supermarkets-ը չի վճարում աշխատողների աշխատավարձերը,այդ մասին սոցիալական ցանցերում ահազանգում են որոշ աշխատողներ։

Այո,այո, սրանք ունակ են մենակ մարդկանց աշխատացնել ու չվճարել դրա դիմաց։ Մի՞թե սրանց տերերը հաց չեն ուտում,կամ իրենց շեֆական հաճույքից բացի ոչինչ չեն տեսնում։ Ժողովուրդ, դուք եք մեղավոր, որ նման տնտեսվարողի մոտ օրենքի կետերը շրջանցելով, ձեր աշխատանքը չգնահատելով ծանրաբեռնված ու չնչին գրոշներով աշխատում եք։

Կոչ եմ անում տնօրինությանը, օրենքով սահմանված կարգով մարդկանց աշխատավարձերը վճարել, այլապես հրետանին ավելի ծանր է լինելու։ Արդար չէ,հասկացանք ագահ եք, բայց մի քիչ սրտացավ եղեք»,- գրել է նա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց «Evrika Supermarkets»-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Էլեն Աղաջանյանի հետ, ով հերքեց տեղեկությունը։

«Երբ ներկայացնեն փաստերը, այդ ժամանակ էլ կարող ենք պատասխան տալ, որովհետև ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ երբևէ չի եղել որևէ դեպք, որ «Evrika Supermarkets»-ների ցանցում աշխատող որևէ աշխատակից չվճարվի իր կատարած աշխատանքի համար ժամանակին։
Մենք նույնիսկ ամսական երկու անգամ ենք աշխատավարձը փոխանցում, այսինքն՝ 2 շաբաթը մեկ տարբերակով, որպեսզի նրանց հարմար լինի ամսական ծախսերը կառավարել»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ հնարավոր է, որ իրենք փորձում են վախեցնել աշխատակիցներին վերջիններիս լռեցնելու համար, էլեն Աղաջանյանը նշեց․
«Այս դարում դա մի քիչ անհնար է, որովհետև մեկը կլռի, երկուսը, բայց ի վերջո դա մեծ պատմություն կդառնա։ մեր ընկերությունը նման վախի մթնոլորտ չունի ներսում։ Ամեն ինչ մարդկային որակի վրա է մնում»,- նշեց նա։
Հարցին՝ եթե իրենք հերքում են տեղեկությունն, ապա ըստ իրենց՝ ինչու՞ է նման տեղեկատվություն տարածվում, Աղաջանյանը պատասխանեց․
«Հստակ մեկնաբանություն չեմ կարող ասել։ Գուցե եղել են ինչ-որ ներանձնային խնդիրներ աշխատակիցների հետ, դրանք այս ձևով ինչ-որ արտահայտությունն են գտել մամուլում»։
Նշենք, որ նախկինում նաև շատ հաճախորդներ են դժգոհել «Evrika Supermarkets»-ի աշխատանքից։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը