Ներքին 1 տարի առաջ - 00:03 20-11-2024

ՀՀ ԱԳՆ-ի չստացված խորամանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարը կանգառ է կատարել, ոչ թե այց

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ի փոքրիկ, բայց չստացված խորամանկության մասին։

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Cop 29-ին մասնակցելու համար Բաքու այցելության ճանապարհին այսօր (նոյեմբերի 19) երեկոյան կանգ է առել Երևանում։ ԱԳՆ-ում կազմակերպվել է այնպիսի հանդիպում, կարծես արարողակարգային այց լիներ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով երեկ Գերմանիայում էր, բայց եկել էր Երևան՝ երևի Գերմանիայի ԱԳ նախարարի այցի իմիտացիային մասնակցելու։

Ամենազավեշտալիի մասին։ ՀՀ ԱԳՆ-ը իր կայքում դնում է հանդիպումից կարճ տեսանյութ, որտեղ Բերբոքը հատուկ ընդգծում է, որ սա այց չէ, այլ կանգառ է բարեկամ «դեմոկրատական» ( ։) ) երկրում։ Իսկ տեսանյութի ներքո բերված տեքստում կանգառը համառորեն ներկայացվում է որպես այց։ ՀՀ ԱԳՆ-ը այս փոքրիկ, բայց չստացված խորամանկությանը գնացել է՝ հավանաբար կարծելով, թե կա՛մ կայքին հետևող չկա, կա՛մ անգլերեն հասկացող չկա։

Իսկ իրականում տխուր է, քանի որ շատ լավ էլ կարող էր նաև այց լինել, եթե իհարկե համապատասխան մարդիկ հայկական օրակարգ սպասարկեին և աշխատեին, այլ ոչ որպես տուրիստ գնային Գերմանիա։ Այս դատողությունը, կարծում եմ, հիմնազուրկ չի թվա, եթե նեղություն քաշեք և մի փոքր ուսումնասիրեք Գերմանիայում ՀՀ դեսպանության կայքը։

Թե՛ ԱԳՆ-ի խորամանկության մասին հղումը, թե՛ դեսպանության կայքի հղումը տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում»։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը