Ներքին 1 տարի առաջ - 19:09 18-11-2024

Երևանում անցկացվել է ԵԱՏՄ գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության գյուղատնտեսական քաղաքականության խորհրդի 5-րդ նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի անդամները քննարկել են անդամ երկրների ագրոարդյունաբերական համալիրների զարգացման դինամիկան, արդյունաբերության արդյունավետության բարձրացման ուղիները, միջպետական համագործակցության ներուժը և ընդգծել եվրասիական «հնգյակում» գյուղատնտեսության զարգացման դրական միտումները։

Իր խոսքում՝ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը նշել է, որ 2023 թվականի վերջին Միության գյուղատնտեսության արտադրության ծավալը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 0,7%-ով և կազմել 135 մլրդ դոլար: «Հայաստանում արտադրության ծավալը պահպանվել է նախորդ տարվա մակարդակին և կազմել 2,6 մլրդ ԱՄՆ դոլար։ Բելառուսում և Ղրղզստանում գյուղատնտեսական արտադրանքի աճը 2023 թվականին 2022 թվականի համեմատ կազմել է 1%, Ռուսաստանում՝ 0,2%։ 2024 թվականի առաջին կիսամյակում այդ աճը կազմել է 2% (մինչև 36,8 մլրդ դոլար)։ Ընդ որում, աճ է նկատվում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում»,- ասել է Բարսեղյանը։

Խորհրդի անդամների ուշադրության կենտրոնում էին գյուղատնտեսական համալիրների կանխատեսման համակարգի կատարելագործմանն ուղղված մոտեցումները, որոնք նպատակ ունեն ապահովելու ներքին շուկայի կայուն զարգացումը հիմնական գյուղատնտեսական ապրանքներով և պարենով, ինչպես նաև «Եվրասիական տնտեսական ուղի» 2030 և 2045 թվականների զարգացման հռչակագրի իրականացման ծրագրի մշակման միջոցառումները գյուղատնտեսության ոլորտում:

Կողմերը հավանություն են տվել փորձի փոխանակման նպատակով անդամ երկրներում պետական աջակցությանը նվիրված պարբերաբար արտագնա սեմինարներ անցկացնելու վերաբերյալ նախաձեռնությանը։ Նիստի արդյունքներով խորհրդի անդամները համաձայնվել են խորացնել համագործակցությունը՝ ուղղված Միության ընդհանուր գյուղատնտեսական շուկայի հավասարակշռվածության ապահովմանը՝ հաշվի առնելով անդամ պետությունների ազգային շահերն ու ինտեգրացիոն միավորման նպատակները:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը