Ներքին 1 տարի առաջ - 20:15 31-10-2024

Գեղարքունիքի մարզում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում