Արտաքին 1 տարի առաջ - 15:46 27-10-2024

Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին պատրաստվում է արտակարգ հայտարարություն անել

Ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել բևեռացված միջավայրում, որը հաշվի չի առել հավասարությունն ու թափանցիկությունը, ասել է Ընտրությունների դիտորդական կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդական առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։ Փոխանցում է Tert.am-ը։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները մշտադիտարկել է կազմակերպության 88 ներկայացուցիչ, հայտնում է newsgeorgia.ge կայքը։

Ըստ ENEMO-ի, հայտնաբերված խախտումները «էապես խարխլել են ընտրական գործընթացի ժողովրդավարական բնույթը»։

«Բացահայտվել են ընդգծված բռնություններ ընդդիմության նկատմամբ, ինչպես նաև վարչական ռեսուրսի չարաշահում, ճնշում է գործադրվել քաղաքացիական հասարակության և լրագրողների վրա»,- ասել է Վույովիչը։

Մինչդեռ նախագահի Սալոմե Զուրաբիշվիլին պատրաստվում է տեղի ժամանակով 21։00-ին արտակարգ հայտարարություն անել: Սպասվում է, որ նա մեկնաբանելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Զուրաբիշվիլին բացահայտորեն աջակցում է ընդդիմությանը, նրա նախաձեռնությամբ էր, որ հիմնական ընդդիմադիր ուժերը ստորագրել են Գործողությունների եվրոպական խարտիան։ Ընտրություններից հետո նրանք բոլորը հայտարարել են, որ քվեարկությունը կեղծված է, և իրենք չեն ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։

ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը 2012 թվականից ի վեր չորրորդ անգամ հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 54 տոկոսը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ չորս ընդդիմադիր միավորումներ ընտրություններում ընդհանուր առմամբ հավաքել են 37,3 տոկոս։

Դրանք են՝ «Փոփոխության կոալիցիա» կուսակցությունը, «Միացյալ ազգային շարժում»-ը, «Ուժեղ Վրաստան»-ը, «Հանուն Վրաստանի»-ն։ Դրանք բոլորը Գործողությունների խարտիայի մասնակիցներ են, որով պարտավորվել են Վրաստանը վերադարձնել բարեփոխումների ուղի և վերականգնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը

Ձեզ գուցե հետաքրքրի