Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 18-10-2024

Աճառյանի արձանը այս վիճակին արժանի չէ․ հարցում 

Երևանի Մոսկովյան փողոցի նրբանցքում է գտնվում լեզվաբան, բանասեր Հրաչյա Աճառյանի կիսանդրին։

Արձանը, սակայն, թաքնված է թփերի հետևում և դժվար տեսանելի է քաղաքացիներին։

Oragir.News-ը արձանի տարածքում շրջող անցորդներից հետաքրքրվեց՝ արդյոք ճանաչո՞ւմ են, թե ում արձանն է այնտեղ տեղադրված։

Ցավոք, հարցվածներից շատերը չհիշատակեցին մեծ լեզվաբանին։

Մի քաղաքացի էլ նշեց, որ արձանը մաքրել է պետք։

«Ընդունելի չէ, որ վրան այսքան փոշի է։ Ոչ մեկի վեջը չէ։ Բա Թամանյանի արձանի վիճակը ի՞նչ է։ Աճառյանի արձանը այս թաքնված վիճակին արժանի չէ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։